¡GoConqr estrena diseño! Cuéntanos qué te parece.

Fichas

Physics

nersisyan.viktor Inglés 54 fichas

Fichas del conjunto (54)

  1. 1ԿինեմատիկաՄեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները` առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա:
  2. 2Ակնթարթային արագությունՄարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը:
  3. 3Հավասարաչափ արագացող շարժումՄարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կսմսյական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով:
  4. 4Հավասարաչափ արագացող շարժման արագությունԱյն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոօվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
  5. 5Գալիլեյի օրենքԲոլոր մարմիններընԵրկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմսմբ:
  6. 6Պտտման պարբերությունՊտտման պարբերությունն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:
  7. 7Պտտման հաճախությունՊտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:
  8. 8ԴինամիկաՄեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տաիաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա:
  9. 9Իներցիայի օրենք` Նյուտոնի առաջին օրենքՄարմինը պահմանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
  10. 10Նյուտոնի երկրորդ օրենքՄարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:
  11. 11Նյուտոնի երրորդ օրենքԵրկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
  12. 12Մարմնի իմպուլսՄարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծութկունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:
  13. 13Մարմինների փակ համակարգՄարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել:
  14. 14Իմպուլսի պահպանման օրենքըՓակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:
  15. 15Ռեակտիվ շարժումՌեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը` որոշակի արագությամբ, որն հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:
  16. 16ԷներգիաԷներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:
  17. 17Մեխանիկական էներգիաՄեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մոխանիկական էներգիա:
  18. 18Կինետիկ էներգիաՄարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:
  19. 19Պոտենցիալ էներգիաՄարմնի փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:
  20. 20Մարմնի լրկվ մեխանիկական էներգիաՄարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
  21. 21Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքԴիմադրությսն և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն. պահպանվում է:
  22. 22Տատանումների պարբերությունԱյն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:
  23. 23Տատանումների լայնույթՏատանվող , արմնի առավելագույն շեղումտ հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ:
  24. 24Տատանումների հաճախությունՏատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը:
  25. 25Սեփական տատանումներՏատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ, իսկ այդ տատանումների հաճախությունը` սեփական հաճախություն:
  26. 26ՏատանագիրՀավասարակշռության դիրքից տատանվող մարմնի շեղման կախումը ժամանակից պատկերող գրաֆիկը կոչվում է տատանագիր:
  27. 27ՌեզոնանսՀարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս:
  28. 28Լայնական ալիքԵթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական:
  29. 29Ալիքի երկարությունԱլիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը:
  30. 30Ձայնային սաստկությունՁայնային ալիքի այն ուժգնությունը, որ գնահատում է մարդու լսողութկան օրգանը, կոչվում է ձայնի սաստկություն:
  31. 31ԴիֆուզիաՆյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:
  32. 32Ջերմային շարժումՄարմնի մասնիկների` ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:
  33. 33Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքԵթե մարմինների համակարգից ներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից` համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ:
  34. 34Ներքին էներգիաՄարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա:
  35. 35ՋերմահաղորդումԱռանց աշխատամք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում:
  36. 36ՋերմաքանակՋերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
  37. 37ՋերմահաղորդականությունՄոլեկուլների ջերմային շարժման և փոխաղդեցության հետևանքով ջերմութկան հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերինանվանում են ջերմահաղորդականություն:
  38. 38ԿոնվեկցիաԿոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գսզի շերտերի անհավասարաչափ տաքացման:
  39. 39Ջերմային ճառագայթումՄարմնի արձակված էլեկտրամագնիսական ալիքները կամ էլեկտրամագնիսական ճառագայթումն անվանում են ջերմային ճառագայթում:
  40. 40ՋերմափոխանակումՋերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
  41. 41Տեսակարար ջերմունակությունՄարմնի ջերմային հատկութկունները մնութագրող սյն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդաց ջերմաքանակի յարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:
  42. 42ՀալումԲյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակին կոչվում է հալում:
  43. 43Նյութի հալման ջերմաստիճանԱյն ջերմաստիճանի, որի ժամանակ նյութը հալվում է, կոչվում է նյութի հալման ջերմաստիճան:
  44. 44Հալման ջերմությունԱյն ջերմաքանակը, որն անհրաժեստ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն:
  45. 45Հալման տեսակարար ջերմությունԱյն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեստ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:
  46. 46ՇոգեգոյացումՆյութի ամցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում:
  47. 47ԳոլորշիացումՀեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կեչվում է գոլորշիացում:
  48. 48ԽտացումՆյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում:
  49. 49ԵռումԵռում են անվանում հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը:
  50. 50Եռման ջերմաստիճանԱյն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիճանի չի փոփոխվում:
  51. 51Շոգեգոյացման տեսակարար ջերմությունԱյն ջերմաքանակը, որն անհրաժեստ է 1 կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
  52. 52Վառելիքի այրման տեսակարար ջերմությունԱյն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1 կգ զանգվածով վառելիքի լրիվ այրումից, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
  53. 53ՋերմաշարժիչՋերմաշարժիչներն են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի:
  54. 54Ջերմաշարժիչի ՕԳԳՋերմաշարժիչի օգտակար գործողության գործակից է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից:

Información

Descripción
Armenian: therminonlogy
Visitas
34
Valoración

Escríbenos

¿Sobre qué es tu mensaje?

¿Qué te parece el nuevo diseño?

¿Te gusta?