Chemistry

Description

Armenian: theory
nersisyan.viktor
Flashcards by nersisyan.viktor, updated more than 1 year ago
nersisyan.viktor
Created by nersisyan.viktor about 8 years ago
55
0

Resource summary

Question Answer
Սահմանել էմպիրիկ բանաձև հասկացությունը. Էմպիրիկ բանաձևը ցույց է տալիս մոլեկուլում ատոմների թվերի նվազագույն հարաբերությունը:
Ի*նչ է նյութը Այն, ինչից կազմված է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ:
Ինչ է քիմիան Քիմիան գիտություն է նյութերի, դրանց հատկությունների, փոխարկումների և այդ փոխարկումներն ուղեկցող երևույթների մասին:
Ինչ է փորձը Քիմիական երևույթների վերարտադրումը լաբորատոր պայմաններում քիմիական սարքերի և նյութերի օգնությամբ անվանում են քիմիական փորձ:
Ֆիզիկական երևույթներ Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց դեպքում տվյալ նյութերը չեն վերածվում ուրիշ նյութերի, այլ սովորաբար փոխվում է միայն դրանց ագրեգատային վիճակը կամ ձևը:
Քիմիական երևույթներ Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց հետևանքով տվյալ նյութերից առաջանում են այլ նյութեր: Քիմիական երևույթները կոչվում են քիմիական փոխազդեցություններ կամ քիմիական ռեակցիաներ:
Մոլեկուլ Մոլեկուլները մարմնի մանրագույն մասնիկներն են, որոնք ունեն նույն բաղադրությունը և քիմիական հատկությունները, ինչ տվյալ նյութը:
Ատոմ Ատոմները նյութի քիմիապես անբաժանելի մանրագույն մասնիկներն են:
Քիմիական տարր Քիմիական տարրը ատոմների որոշակի տեսակ է կամ միանման ատոմների համախումբ:
Քիմիական նշաններ Քիմիական տարրերի լատիներեն անվանումների առաջին տառերն ընդունված են որպես քիմիական նշաններ կամ սիմվոլներ:
Գործակից Եթե պահանջվում է նշել ոչ թե մեկ, այլ մի քանի մոլեկուլ, ապա քիմիական նշանի առջև դնում են համապատասխան թվանշան, որը կոչվում է գործակից:
Ar Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ մեծ է ածխածնի ատոմի 1/12-ից:
Բարդ նյութեր Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներկց:
Պարզ նյութեր Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կամ մեկ քիմիական տարրի ատոմներից:
Բաղադրության օրենք Յուրաքանչուր քիմիական մաքուր նյութ, անկախ գտնվելու տեղից և ստացման եղանակից ունի միևնույն հաոտատուն բաղադրությունը:
Քիմիական բանաձև Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով:
Ինդեքս Ինդեքսը քիմիական բանաձևում արտահայտում է տվյալ տարրի ատոմների թիվը:
Mr Նյութինհարաբերական մոլեկուլային զանգվածը մոլեկուլինիրական զանգվածն է արտահայտված զանգվածի ատոմային միավորներով: Նյութինհարաբերակն մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ից, որի զանգվածը 12 զ.ա.մ. է:
Ռադիոակտիվություն Ռադիոակտիվությունը քիմիական տարրերի կողմից անտեսանելի ճառագայթների արձակման երևույթ է:
Միջուկային ռեակցիաներ Մի տեսակի տարրերի ատոմների մի այլ տեսակի փոխարկման երևույթները պատկանում են միջուկային ռեակցիաներին:
Իզոտոպ Միևնույն քիմիական տարրի ատոմների տարատեսակները, որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ, բայց տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար նաև` զանգվածների թվերով, կոչվում են իզոտոպներ:
Ատոմի զանգվածային թիվ Ատոմի միջուկում առկա պրոտոնների և նեյտրոնների թվի գումարն անվանում են ատոմի զանգվածային թվով:
Քիմիական տարր Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցքով ատոմների տեսակ է:
Պարբերականության օրենք Քիմիական տարրեի առաջացած պարզ նյութերի, ինչպես նաև դրանց միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են գտնվում տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:
Պարբերություններ Հորիզոնական շարքռրը, որոնց սահմաններում տարրերի հատկությունները փոփոխվում են հաջորդականորեն, անվանվում են քիմիական տարրերի պարբերական համակարգի պարբերություններ:
Քիմիական հատկություններ* Ատոմի միջուկի լիցքը որոշում է քիմիական տարրի հատկությունները:
Մենդելևեի օրենքը Քիմիական տարրերի և դրանցով կազմված պարզ և բարդ նյութերի հատկությունները պարբերական կախման մեջ են գտնվում այդ տարրերի միջուկի լիցքի մեծությունից:
Էլեկտրաբացասականություն Միացություններում տվյալ տարրի ատոմների այլ տարրերի ատոմներից էլեկտրոնները դեպի իրեն ձգելու հատկությունը կոչվում է էլեկտրաբացասականություն:
Կովալենտ կապ Ընդհանուր էլեկտրոնային զույգերի առաջացման հետևանքով գոյացած քիմիական կապը կոչվում է կովալենտ կապ:
Կովալեբտ ոչ բևեռային կապ Կովալենտ քիմիական տարրը, որն առաջանում է միևնույն Էլեկտրաբացասականությամբ օժտված ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգերի առաջացման հաշվին, կոչվում է կովալենտ ոչբևեռային կապ:
Կովալեբտ բևեռային կապ Կովալենտ քիմիական կապը, որն առաջանում է աննշան տարբեր էլեկտրաբացասականություն ունեցող տարրերի ատոմների միջև, կոչվում է կովալենտ բևեռային կապ:
Իոնային կապ Քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև ձգողության էլեկտրաստատիկ ուժերի ազդեցության հետևանքով, կոչվում է իոնային կապ:
Իոններ Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնց վերածվում են ատոմներն էլեկտրոններ տալու կամ միացնելու հետևանքով:
Օքսիդացման աստիճան Օքսիդացման աստիճանն այն լիցքն է, որը ձեռք կբերեին ատոմները, եթե ընդունենք, որ այդ միացության մեջ որոշակի ատոմներ ամբողջությամ տրամադրել են համապատասխան թվով էլեկտրոններ իսկ մյուս ատոմները դրանք ամբողջությամբ միացրել են, այլ կերպ` եթե ընդունենք, որ տվյալ միացության մեջ քիմիական կապն իոնային է:
Վալենտականություն Վալենտականութնունը քիմիական տարրի ատոմների` այլ քիմիական տարրի որոշակի թվով ատոմներցմիացնելու հատկությունն է:
Բյուրեղացանց Այն նյութերը, որոնք մեխանիկական մանրացման դեպքում առաջացնում են որոշակի ձևի փոքր բյուրեղներ, կոչվում են բյոյրեղային նյութեր:
Նյութի զանգվածի պահպանման օրենք Քիմիական ռոակցիայի մեջ մտնող ելանյութերի ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանքով առաջացածնյութերի զանգվածների գումարին:
Քայքայման ռեակցիա Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ընթացքում բարդ նյութը քայքայվում է` առաջացնելով մի քանի պարզ կամ բարդ նյութեր:
Միացման ռեակցիաներ Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ մի քանի ելանյութերից առաջանում է բաղադրությամբ և հատկություններով տարբեր մի նոր նյութ:
Ջերմանջատիչ ռեակցիաներ Այն ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմութկան անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:
Ջերմակլանիչ ռեակցիաներ Այն ռեակցիաները, որոնք ընթանում են էներգիայի կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ:
Ջերմային էֆեկտ Քիմիական ռեակցիայի ժամանակ անջատված կամ կլանված ջերմության քանակը կոչվում է ռեակցիայի ջերմային էֆեկտ:
Ջերմաքիմիական հավասարումներ Քիմիական այն հավասարումները, որոնցում նշվում է ջերմային էֆեկտը, կոչվում են ջերմաքիմիական հավասարումներ:
Մոլ Մոլը նյութի քանակի այնպիսի միավոր է, որի քանակը պարունակում է այնքան մասնիկներ, որքան ածխածնի ատոմներն են պարունակվում 12գ ածխածնի մեջ:
Ավոգադրոյի օրենք Միևնույն պայմաններում տարբեր գազերի հավասար ծավալներում պարունակվում են միևնույն թվով մոլեկուլներ:
Գազի մոլային ծավալը Նորմալ պայմաններում գազի 22.4 լիտր ծավալը, որն ունի 1 մոլ, կոչվում է գազի մոլային ծավալ:
Գազի հարաբերական խտություն Գազի հարաբերական խտությունը դա այն մեծությունն է, որը ցույց է տալիս, թե մի գազը որքան անգամ է ավելի ծանր կամ թեթև մյուսներից:
Կատալիզատորներ Այն նյութերը, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները, սակայն իրենք այդ դեպքում չեն ծախսվում, կոչվում են կատալիզատորներ:
Այրման ռեակցիա Այրումը քիմիական ռեակցիա է, որի ընթացքում տեղի է ունենում նյութերի օքսիդացում` ջերմության և լույսի անջատումով:
Օքսիդ Օքսիդները երկու տարրից կացմված բարդ նյութեր են, որոնցիցնմեկը թթվածինն է: Նրանց համապատասխանում են հիմքեր և թթուներ:
Հիմք Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ մտնում են մեկ կամ մի քանի հիդրօքսիդների հետ միացած մետաղների ատոմներ:
Չեզոքացման ռոակցիա Հիմքի և թթվի միջև տեղի ունեցող ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր, կոչվում է չեզոքացման ռեակցիա:
Թթու Թթու են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներից և թթվային մնացորդներից:
Ինդիկատորներ Այն նյութերը, որոնք թթուների և ալկալիների լուծույթների ազդեցությամբ փոխում են իրենց գույնը, կոչվում են ինդիկատորներ:
Աղեր Աղերը բարդ նյութեր են, որոնք առաջանում են մետաղների ատոմներից և թթուների մնացորդներկց:
Տեղակալման ռեակցիաներ Տեղակալման կոչվում են այն քիմիական ռեակցիաները, որոնց ընթացքում պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ բարդ նյութի բաղադրության մեջ եղած ատոմներից որևէ մեկին:
Փոխանակման ռեակցիաներ Փոխանակման են կոչվում երկու բարդ նյութերի միջև ընթացող այն ռեակցիաները, որոնց ընթացքում փոխանակվում ենելանյութերի բաղադրիչ մասերը` առաջացնելով նոր նյութեր:
Լուծույթներ Լուծույթներ են կոչվում համասեռ համակարգերը, որոնք կազմված են լուծիչի մոլեկուլներից և լուծված նյութի մասնիկներից, որոնց միջև տեղի է ունենում ֆիզիկական և քիմիական փոխազդեցություն:
Սուսպենզիաներ Այն կախույթները, որոնցում պինդ նյութի մանր մասնիկները հավասարաչափ բաշխված ենջրի մոլեկուլների միջև, կոչվում են սուսպենզիաներ:
Էմուլսիաներ Այն կախույթները, որոնցում որևէ հեղուկի մանր կաթիլները հավասարաչափ բաշխված ենջրի մոլեկուլների միջև, կոչվում են էմուլսիաներ:
Հագեցած և չհագեցած լուծույթներ Այն լուծույթը, որի մեջ նյութը տվյալ ջերմաստիճանում այլևս չի լուծվում, կոչվում է հագեցած լուծույթ, իսկ որի մեջ դեռ կարող է լուծվել` չհագեցած լուծույթ:
Լուծելիություն Լուծելիությունը որոշվում է նյութի այն զանգվածով, ոին ընդունակ է տվյալ ջերմաստիճանում լուծվելու լուծիչի 1000մլ-ում:
Լուծված նյութի զանգվածային բաժին Լուծված նյութի զանգվածի հարաբերությունը լուծույթի զանգվածին կոչվում է լուծված նյութի զանգվածային բաժին:
Էլեկտրոլիտ Էլեկտրոլիտ են կոչվում այն նյութերը, որոնց ջրային լուծույթները կամ հալույթները հաղորդում են էլեկտրական հոսանք
Ոչ էլեկտրոլիտ Ոչ էլեկտրոլիտ են կոչվում այն նյութերը, որոնց ջրային լուծույթները կամ հալույթները էլեկտրական հոսանք չեն հաղորդում:
Շղթայական ռեակցիաներ Այնպիսի ռեակցիաները, որոնց հետևանքով տեղի է ունենում հաղորդական փոխարկումների շղթա, անվանում են .ղթայական ռեակցիաներ:
Ցնդում(Սուբլիմոզ) Ցնդումը առանց հեղուկ վիճակի անցնելու պինդ նյութին գոլորշիացումն է և գոլորշիներից բյուրեղներից առաջացումը:
Ալլոտրոպիա Միևնույն քիմիական տարրի`մի քանի պարզ նյութերի ձևով հանդես գալու երևույթը կոչվում է ալլոտրոպիա:
Ալոտրոպ ձևափոխություններ Միևնույն քիմիական տարրով առաջացած պարզ նյութերը կոչվում են այդ տարրի ալոտրոպ ձևափոխություններ:
Դեսորբացիա Գազային կամ լուծված նյութերի կլանումը պինդ նյութի մակերեսով կոչվում է աբսորբացիա, իսկ այդ կլանված նյութի անջատումը` դեսորբացիա:
Օրգանական քիմիա Օրգանական քիմիան քիմիայի գիտության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ածխածնի միացությունները և դրանց փոխարկումները:
Ացետիլեն Ացետիլենը չհագեցած ածխաջրածինների կարևորագույն ներկայացուցիչն է
Show full summary Hide full summary

Similar

Chemistry General Quiz - 2
lauren_johncock
Chemistry Quiz General -3
lauren_johncock
Ionic Bondic Flashcards.
anjumn10
Chemical Symbols
Keera
Acids and Bases
Sarah Egan
Using GoConqr to study science
Sarah Egan
Electrolysis
lisawinkler10
Testing for ions
Joshua Rees
Acids and Bases
silviaod119
Elements, Compounds and Mixtures
silviaod119
Flame tests
Joshua Rees