GoConqr hat ein neues Design! Sag uns, wie es dir gefällt.

Karteikarten

Ֆիզիկա

nersisyan.viktor Englisch 36 Karten

Karten in diesem Stapel (36)

  1. 1Կուլոնի օրենքԵրկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն:
  2. 2Էլեկտրական հոսանքԼիցքավորված մասնիկների ուղղորդվածշարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
  3. 3Կողմնակի ուժերԼիցքակիրների վրա ազդող ոչ էլեկտրական ուժերն անվանում են կողմնակի ուժեր:
  4. 4Հոսանքի ուղղությունՀոսանքի ուղղությունը դա այն ուղղությունն է, որով շարժվում են դրականապես լիցքավորված մասնիկները
  5. 5ԿուտակիչԲազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ:
  6. 6Հաստատուն հոսանքԵթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
  7. 7Հաստատուն հոսանքի ուժՀաստատուն հոսանքի ուժն անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
  8. 8ԿուլոնՄեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ վայրկյանում, երբ հաղորդչում հոսանքի ուժը մեկ ամպեր է:
  9. 9Հաղորդական միացումԵթե շղթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:
  10. 10ԼարումԼարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը մնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
  11. 11ՎոլտաչափՇղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ:
  12. 12Զուգահեռ միացումԵրբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը` մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ:
  13. 13ՕհմՄեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նրա ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում:
  14. 14Օհմի օրենքՇղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական էտեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրության:
  15. 15Ջոուլ-Լենցի օրենքՀոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:
  16. 16Մագնիսական ուժերՄագնիսական դաշտում մագնիսական սլաքը ենթարկվում է որոշակի ուժերի ազդեցության, որոնք կոչվում են մագնիսական ուժեր:
  17. 17Մագնիսական գծերԱյն գծերը, որոնց երկայնքով դասավորված են մագնիսական դաշտում տեղադրվածմագնիսական սլաքները, կաչվում են մագնիսական գծեր:
  18. 18ԷլեկտրամագնիսԵրկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:
  19. 19Էլեկտրամագնիսական մակածումՀաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական գծերի թվի փոփոխման հետևանքով փակ կոնտուրում էլեկտրական հոսանքի առաջացման երևույթը կոչվում է էլեկտրամագնիսական մակածում, իսկ առաջացած հոսանքը` մակածման հոսանք:
  20. 20Ռոտոր, ստատորԳեներատորի պտտվող մասը կոչվում է ռետեր, իսկ անշարժ մասը` ստատոր:
  21. 21Էլեկտրամագնիսական ալիքԷլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընքացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
  22. 22Լույսի կետային աղբյուրԵթե լուսատու մարմնի չափերը շատ փոքր են մինչև էկրան հեռավորությունից, ապա այդպիսի լուսատու մարմինն անվանում են լույսի կետային աղբյուր:
  23. 23Լույսի բեկումԼույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է լույսի բեկում:
  24. 24Լույսի բեկման օրենքԼույսը օդից (կամ վակումից) որևէ միջավայր անցնում է այնպես, որ բեկված ճառագայթը մնում է անկման հարթության մեջ: Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին, անկախ անկման անկյունից, այդ միջավայրի համար հաստատուն է:
  25. 25ՈսպնյակՈսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը:
  26. 26Բարակ ոսպնյակՈսպնյակն անվանում են բարակ, եթե նրանհաստությունը շատ փոքր է մակերևույթների շառավիղներից:
  27. 27Ոսպնյակի օպտիկական կենտրոնԲարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի ոպտիկական կենտրոն:
  28. 28Ոսպնյակի օպտիկական ուժՈսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը:
  29. 29Ոսպնյակի խոշորացումՊատկերի` առարկայի համեմատությամբ մեծ կամ փոքր չափըբնութագրվում է մի հարաբերական մեծութկամբ, որը կոչվում է ոսպնյակի խոշորացում և հավասար է պատկերի և առարկայի համապատասխան գծային չափերի հարաբերությանը:
  30. 30ՄթնախցիկԱյնպիսի մթնեցված սենյակները կամ խցիկները, որոնց մեջ լուսատու կամ լուսավորված առարկայից լույսը ներս է մտնում փոքրիկ անցքի միջով, անվանում են մթնախցիկներ:
  31. 31ՃառագայաակտիվությունԻնքնակամ ճառագայթման երևույթն անվանվում է ճառագայթաակտիվություն:
  32. 32Ճառագայթման կլանված բաժնեչափՃառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին:
  33. 33Միջուկային ռեակտորԱյն սարքը, որտեղ տեղի է ունենում ուրանի միջուկների կառավարելի տրոհվումը, անվանում են միջուկային ռեակտոր:
  34. 34ՀականյութԱյն նյութը,մորի ատոմները բաղկացած են հակամասնիկներից, կոչվում է հականյութ:
  35. 35ՀադրոնՄիջուկային ուժերով փոխազդող տարրական մասնիկները կոչվում են հադրոններ:
  36. 36ԼեպտոններԱյնպիսի մասնիկները, որոնք , ի տարբերություն հադրոնների, չեն փոխազդում միջուկային ուժերի միջոցով, կոչվում են լեպտոններ:

Informationen

Beschreibung
Տեսություն
Erstellt von
nersisyan.viktor · Mär 2016
Aktualisiert
15 Jan 2017
Aufrufe
206
Tags
9
Bewertung

Feedback

Worum geht es?

Wie gefällt dir das neue Design?

Dein Eindruck