Fichas
Ֆիզիկա
Fichas del conjunto (36)
- 1Կուլոնի օրենքԵրկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն:
- 2Էլեկտրական հոսանքԼիցքավորված մասնիկների ուղղորդվածշարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
- 3Կողմնակի ուժերԼիցքակիրների վրա ազդող ոչ էլեկտրական ուժերն անվանում են կողմնակի ուժեր:
- 4Հոսանքի ուղղությունՀոսանքի ուղղությունը դա այն ուղղությունն է, որով շարժվում են դրականապես լիցքավորված մասնիկները
- 5ԿուտակիչԲազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ:
- 6Հաստատուն հոսանքԵթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
- 7Հաստատուն հոսանքի ուժՀաստատուն հոսանքի ուժն անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
- 8ԿուլոնՄեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ վայրկյանում, երբ հաղորդչում հոսանքի ուժը մեկ ամպեր է:
- 9Հաղորդական միացումԵթե շղթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:
- 10ԼարումԼարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը մնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
- 11ՎոլտաչափՇղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ:
- 12Զուգահեռ միացումԵրբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը` մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ:
- 13ՕհմՄեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նրա ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում:
- 14Օհմի օրենքՇղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական էտեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրության:
- 15Ջոուլ-Լենցի օրենքՀոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:
- 16Մագնիսական ուժերՄագնիսական դաշտում մագնիսական սլաքը ենթարկվում է որոշակի ուժերի ազդեցության, որոնք կոչվում են մագնիսական ուժեր:
- 17Մագնիսական գծերԱյն գծերը, որոնց երկայնքով դասավորված են մագնիսական դաշտում տեղադրվածմագնիսական սլաքները, կաչվում են մագնիսական գծեր:
- 18ԷլեկտրամագնիսԵրկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:
- 19Էլեկտրամագնիսական մակածումՀաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական գծերի թվի փոփոխման հետևանքով փակ կոնտուրում էլեկտրական հոսանքի առաջացման երևույթը կոչվում է էլեկտրամագնիսական մակածում, իսկ առաջացած հոսանքը` մակածման հոսանք:
- 20Ռոտոր, ստատորԳեներատորի պտտվող մասը կոչվում է ռետեր, իսկ անշարժ մասը` ստատոր:
- 21Էլեկտրամագնիսական ալիքԷլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընքացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
- 22Լույսի կետային աղբյուրԵթե լուսատու մարմնի չափերը շատ փոքր են մինչև էկրան հեռավորությունից, ապա այդպիսի լուսատու մարմինն անվանում են լույսի կետային աղբյուր:
- 23Լույսի բեկումԼույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է լույսի բեկում:
- 24Լույսի բեկման օրենքԼույսը օդից (կամ վակումից) որևէ միջավայր անցնում է այնպես, որ բեկված ճառագայթը մնում է անկման հարթության մեջ: Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին, անկախ անկման անկյունից, այդ միջավայրի համար հաստատուն է:
- 25ՈսպնյակՈսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը:
- 26Բարակ ոսպնյակՈսպնյակն անվանում են բարակ, եթե նրանհաստությունը շատ փոքր է մակերևույթների շառավիղներից:
- 27Ոսպնյակի օպտիկական կենտրոնԲարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի ոպտիկական կենտրոն:
- 28Ոսպնյակի օպտիկական ուժՈսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը:
- 29Ոսպնյակի խոշորացումՊատկերի` առարկայի համեմատությամբ մեծ կամ փոքր չափըբնութագրվում է մի հարաբերական մեծութկամբ, որը կոչվում է ոսպնյակի խոշորացում և հավասար է պատկերի և առարկայի համապատասխան գծային չափերի հարաբերությանը:
- 30ՄթնախցիկԱյնպիսի մթնեցված սենյակները կամ խցիկները, որոնց մեջ լուսատու կամ լուսավորված առարկայից լույսը ներս է մտնում փոքրիկ անցքի միջով, անվանում են մթնախցիկներ:
- 31ՃառագայաակտիվությունԻնքնակամ ճառագայթման երևույթն անվանվում է ճառագայթաակտիվություն:
- 32Ճառագայթման կլանված բաժնեչափՃառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին:
- 33Միջուկային ռեակտորԱյն սարքը, որտեղ տեղի է ունենում ուրանի միջուկների կառավարելի տրոհվումը, անվանում են միջուկային ռեակտոր:
- 34ՀականյութԱյն նյութը,մորի ատոմները բաղկացած են հակամասնիկներից, կոչվում է հականյութ:
- 35ՀադրոնՄիջուկային ուժերով փոխազդող տարրական մասնիկները կոչվում են հադրոններ:
- 36ԼեպտոններԱյնպիսի մասնիկները, որոնք , ի տարբերություն հադրոնների, չեն փոխազդում միջուկային ուժերի միջոցով, կոչվում են լեպտոններ:
Información
- Descripción
- Տեսություն
- Creado por
- nersisyan.viktor · mar 2016
- Actualizado
- 15 ene 2017
- Visitas
- 206
- Etiquetas
- Valoración